Եթե պարտքերը չմարեն, Վարշավայի ազգային մարզադաշտը, որտեղ կայանալու է Եվրո-2012-ի հանդիսավոր բացման արարողությունը, կհայտնվի շինարարների շրջափակման մեջ: Իսկ սա նշանակում է ձախողել առաջնության մեկնարկը, տոնը վերածել խայտառակության:
Հնարավոր է, որ գերծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC, IBF, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտնվի ճաղերի հետևում:
Հունաստանի հետ ընկերական խաղի մասին թերթի էլեկտրոնային տարբերակում խոստացել էինք մանրամասն լինել մեր վերլուծությունում:
Ասելիքի խեղճություն էլ չէինք քաշելու:
Սարանսկում ավարտված Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի առաջնության եզրափակիչ օրը փայլուն մրցելույթ է ունեցել Եվրոպայի ընթացիկ տարվա չեմպիոն, գերծանրքաշային Ռուսլան Ալբեգովը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդում տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունելով «Բանանցին»` հաղթանակի է հասել 2:1 հաշվով: Բոլոր երեք գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում:
Սարանսկում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության առաջնությունում հրաշալի մրցելույթ է ունեցել 105 կիլոգրամ քաշային, ընթացիկ տարվա Եվրոպայի չեմպիոն Դավիթ Բեջանյանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...